Բիզնեսի ավտոմատացում

Բիզնեսի ավտոմատացում

   Մանր և միջին ձեռնարկություններն արդեն մտածում են բիզնեսի ավտոմատացման մասին: Դա թույլ է տալիս տնտեսել ծախսերը և աշխատանքային ժամանակը: Չնայած փորձառու աշխատակիցների առկայությանը, հայկական միջոցները բավական չեն բիզնեսի ավտոմատացման պահանջներին բավարարելու համար, այդ իսկ պատճառով արտասահմանյան փորձը նույնպես պահանջված է Հայաստանում: "Աստուդիո" ընկերությունը առաջարկում է ոչ միայն կայքերի ստեղծում, այլ նաև տարբեր CRM համակարգերի մշակում, միացում կայքին, բիզնես գործընթացների ավտոմատացում:
    "Աստուդիո" ընկերությունը Ձեր բիզնեսի ավտոմատացման համար առաջարկում է միայն անհատական լուծումներ:

Անհատական կառավարման համակարգերի ծրագրավորում: Ժամանակակից վեբ տեխնոլոգիաների հնարավորությունները չեն սահմանափակվում կայքերի ստեղծմամբ: Անհատական վեբ ծրագրավորումը՝ կոնկրետ կառավարման համակարգ ունեցող կայքերի ստեղծման համար, առաջարկություն է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հայաստանյան ինտերնետ հնարավորություններից ստանալ առավելագույն փոխհատուցում: Համացանցի գլխավոր առավելությունը այն է, որ այն միշտ ձեռքի տակ է: Կառավարման համակարգերի հետ աշխատելու համար հարկավոր չէ համակարգչի վրա դրանց տեղադրումը կամ կարգավորումը: Ծրագրի հասանելիությունը իրականանում է ինտերֆեյսի միջոցով: Հենց ծրագրերը տեղադրված են հոսթինգի վրա, այդպիսով ծանրաբեռնվածությունը ընկում է սերվերի վրա: Դրա շնորհիվ է, որ աշխատակիցների պահանջները համակարգիչների հանդեպ նվազագույնն են:
  Վեբ ծրագրերի օգտագործումը օգնում է և թույլ է տալիս կանոնավորել մասնագետների հեռակա աշխատանքը՝ կրճատելով աշխատատեղերի ապահովման համար կատարված ծախսերը:

CRM համակարգերի ստեղծում: Ինչու՞ մշակել սեփական ծրագրերը, եթե կա պատրաստի արտադրանք: Հայկական մի շարք ընկերություններ վաճառում են պատրաստի լուծումներ, բայց ավելի լավ է ստեղծել վեբ ծրագիր բիզնեսի համար, քան ադապտացնել բիզնես-պրոցեսները գոյություն ունեցող ծրագրին: Անհատական պատվերը ավելի թանկ արժե քան պատրաստի ծրագրիը: Բայց բիզնեսի ավտոմատացման ծրագրերը իրենց արագ կարդարացնեն: Եթե դրանք համեմատենք արտասահմայան ստուդիոների լուծումների հետ, որոնք հազարավոր դոլարներ արժեն, ապա գինը Ձեզ ավելի քան հասանելի կթվա: Առաջարկում ենք բիզնեսի համար CRM համակարգի անհատական լուծումների մշակում:

  • Բազային կոնտակտների օնլայն մշակում:
  • Փոքր պահոցների ավտոմատացում:
  • Տվյալների բազայի մշակում ռիելթորների համար:
  • Բեռնափոխադրման համակարգի կառավարում:

Կոնտակների օնլայն բազա: Եթե ձեր ընկերությունը ունի մի քանի մենեջեր, դիլլերներ կամ շատ կոնտակտներ (մատակարարներ, գնորդներ), հարկավոր է CRM-ի թեթևացված տարբերակը: Օնլայն բազայի մեջ կարող եք տեղադրել կոնտակտների մասին ողջ տեղեկատվությունը, աշխատանքների պատմությունը, մշտապես կարող եք տեսնել կոնտակտային տվյալները: Տվյալների բազան կարող է պահպանել Ձեր պայմանագրերի պատմությունը, կարելի է պահել հաշվապահական տվյալները, հաշիվները, վճարման վիճակները: CRM համակարգերը թույլ են տալիս աշխատել մենեջերների կամ պոտենցիալ հաճախորդների հետ, կառավարել նախագծեր:

Պահոցային հաշվառման ավտոմատացում: Պահոցային հաշվառման ավտոմատացումը վաղուց մտել է խոշոր ընկերությունների պրակտիկ կիրառություն մեջ, իսկ այժմ եկել է փոքր և միջին բիզնեսի հերթը: Ունենալով ավելի քան հազար անուն ապրանք, կամ մի քանի մատակարար, արդեն դժվար է գործը գլուխ հանել առանց նման վեբ ծրագրի: Պահոցային ծրագիրը հաշվարկում է ապրանքի մնացորդը ավտոմատ կերպով, թուլ է տալիս ժամանակին իմանալ կրիտիկական մնացորդների մասին, թույլ է տալիս մենեջերներին ամրագրել ապրանքները, հետևել պատվերի ընթացքի վիճակին:
   Ոչ պակաս կարևոր առավելություններից մեկը, որը ներկայացնում է պահոցային ավտոմատ հաշվառման համակարգը ձեռնարկություններին, փաստաթղթերի արագ կազմումն է: Որոշ ընկերություններ առաքում են ապրանքը առանց բարդ փաստաթղթերի ուղեկցության: Բայցևայնպես, խոշոր ձեռնարկությունների համար ցանկացած գործողության կատարում իրականացնելու դեպքում փաստաթղթերի բարդ շարքի ուղեկցությունը պարտադիր է:

Այլ հոդվածներ