Ծառայություններ

Վեբ կայքերի պատրաստում

Վեբ կայքերի պատրաստում

Մասնագետները գիտեն, որ գոհ հաճախորդը հաջողված բիզնեսի և լավ ֆինանսական աղբյուրի գրավականն է: Պատվիրելով դիզայնի, ծրագրավորման, գովազդի ծառայությունները, դուք վճարում եք խելամիտ գին և ստանում եք որակյալ աշխատանք, երկարաժամկետ լուծումներ, գործընկերոջ, ով հետևում է կայքին նաև բոլոր վճարումները ստանալուց հետո։ Մասնագետները պատրաստ են կատարել ցանկացած բարդության պատվեր, լինի դա բարդ լուծումներով ինտերնետ խանութ, թե բիզնես-կայք:
Ինչո՞վ չենք զբաղվում։
-չենք կրկնօրինակում ուրիշ կայքերի դիզայնը
-ավարտին չենք հասցնում ուրիշների մշակումները
-չենք զբաղվում այլ կայքերի սպասարկմամբ
-չենք ստեղծում այնպիսի կայքեր, ինչպիսիք են Мой Мир-ն ու Facebook-ը
-չենք ծրագրավորում CMS շաբլոների հիման վրա (դրանց թվում Joomla, Wordpress և այլն)։
Ծառայությունների տրամադրման գործընթացը
Կազմում ենք տեխնիկական նկարագիր։ Այն անհատը, ով պատրաստվում է պատվիրել կայք, պարտավոր չէ տեղյակ լինել մշակման, ծրագրավորման կամ գովազդի հետ կապված նրբություններից: Կատարողը պարտավոր է ծանոթացնել հաճախորդին համագործակցության բոլոր փուլերին: Ծանոթացնում ենք ամեն ինչի հետ, այդ թվում գնային հաշվարկների ու հետագա պարտադիր ծախսերի հետ։ Մեր իսկ շահերից է բխում ձեզ հստակ պատկերացում տալ, թե ինչի համար եք վճարում, և ինչ ակնկակել կայքը պատրաստողներից։ Յուրաքանչյուր պոտենցիալ հաճախորդ կոնսուլտացիայի առաջին իսկ փուլում զգում է մատուցված ծառայությունների որակը։
Ստեղծում ենք վեբ-դիզայն:Մակետը գծում ինքներս և տրամադրում բոլոր նախնական տարբերակները։ Քննարկման համար ստեղծում ենք դիզայնի մի շարք տարբերակներ, լսում ենք կարծիքները, պաշտպանում ենք մասնագիտական կարծիքը։ Դիզայնը, անշուշտ, պետք է պատվիրատուի սրտով լինի։ Բայց "պատվիրատուի ցանկությունը օրենք է" ասվածը մեզ համար դոգմա չէ։ Վեբ-դիզայնի մշակումը նախատեսված է ոչ թե կայքի սեփականատիրոջ, այլ այցելուների համար։
Արտաքին տեսքը ստեղծում ենք ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով(HTML5, CSS3, jQuery)
Քրոսսբրաուզերային և շարժուն արտաքին տեսքը կարևորագույն բաղադրիչներն են, ստեղծվում է ադապտիվ արտաքին տեսք պլանշետների, սմարթֆոնների համար կամ էլ մշակվում է կայքի հատուկ մոբայլ տարբերակը։ Մեր օրերում որոնող ռոբոտները դասակարգում են արդյունքները՝ հաշվի առնելով կայքի մոբիլային տարբերակի առկայությունը։
Ռեսուրսը կարող է գեղեցիկ դիզայն ունենալ, բայց միևնույն ժամանակ վատ ծրագրավորման պատճառով այցելուն 3 վայրկյանից էլ քիչ կմնա կայքում։ Մինչ կայք պատվիրելը, պետք է հստակեցնեք, թե որ CMS-ի բազայի վրա պիտի այն ստեղծվի։ Ղազախստանում հաճախ օգտագործում են Wordpress-ի և Joomla-ի անվճար շաբլոնները, ինչը հնարավորություն է տալիս տնտեսել գումար։ Չնայած նմանատիպ լուծումները հազիվ թե համարվեն երկարաժամկետ։ Շաբլոնների հիմքի վրա ստեղծված կայքերը դժվար են առաջխաղացվում։
Ամբողջական կայքերի ստեղծումը պայմանավորված է ոչ միայն գեղեցիկ դիզայնով ու որակյալ ծրագրավորմամբ, այլ նաև յուրօրինակ տեքստով ու գրագետ լրացումներով։ Քոփիրայթերները տեքստերը գրում են SEO-ի պահանջներին համապատախան, որը հնարավորություն է տալիս առաջխաղացման դեպքում խնայել ժամանակ ։ Ավելացնելով բոլոր մետա-թեգերը և էջերի հղումները, հասնում ենք կայքի ամբողջական ինդեքսացիայի և որոնողական համակարգերում գրավում ենք առաջին տեղերը:
Աջակցում ենք ճիշտ դոմենի(կայքի անվան) ընտրության հարցում, տնտեսում ենք դոմենի գրանցման վրա ծախսվող ժամանակը և տրամադրում ենք հոսթինգ (ֆիզակական տեղ սերվերի վրա, որտեղ տեղադրվում է տեղեկատվությունը)։ Մեզ մոտ հաճախորդը չի մտահոգվում, թե ինչպես և որ հոսթինգը գնել կայքի համար, ով է մատակարարելու և ապահովելու ինֆորմացիայի անվտանգությունը, ով է անելու ռեզերվային պատճեններ։
Կայքում անընդհատ պետք է թարմացվի ինֆորմացիան, ավելանան նոր ապրանքներ, ակցիաներ, էջեր և նորություններ ստեղծվեն։ Որեշ սեփականատերեր աշխատանքի են վերցնում կոնտենտ մենեջերների, ոմանք ինքներն են կատարում այդ աշխատանքը, մեծամասնությունը ուղղակի մոռանում է թարմացման մասին։ Մեր վեբ-ստուդիոն աջակցությունը տրամադրում է մատչելի գներով։ Դա հնարավորություն է տալիս խնայել գումար և ստանալ պրոֆեսիոնալ ծառայություններ։
Կայքը շքեղություն չէ, այլ բիզնեսի զարգացման միջոց։ Բիզնեսը ինտերնետում զարգացնելու, վաճառքի ավելացման ու անհրաժեշտ քանակի զանգեր ստանալու համար անհրաժեշտ է մասնագիտորեն զարգացնել ինտերնետ ռեսուրսը կամ էլ կոնտեքստային գովազդ անել։ Փորձը ցույց է տալիս, որ որոնող համակարգերում առաջխաղացումը ինտերնետ խթանման երկարաժամկետ և տնտեսող տարբերակն է։
Աստուդիո LLC ընկերությունը հանդիսանում է մի խումբ գործընկերների օղակ, որիը բաղկացած է ծրագրավորողներից, դիզայներներից, քոփիռայթերներից և մենեջերներից, մի քանի տարում ձեռք է բերել տնտեսության տարբեր բնագավառների տարբեր կազմակերպությունների հետ համագործակցման զգալի փորձ։ Մենք մտադրված ենք օգտագործել մեր փորձը նոր շուկաներ նվաճելու համար։
2014 թ.-ի գարնանը մենք սկսեցինք ուսումնասիրել Հայաստանի IT շուկան, որտեղ պահանջարկը գերազանցում էր որակյալ առաջարկների քանակը։ Հայաստանում ծրագրավորման և ինտերնետ գովազդի բնագավառը ամեն տարի գրանցում է աճ մինչև 30%, ետ չի մնում ծրագրավորողների աշխատանքի համար տրվող հաստիքի արժեքը: Բնականաբար, առաջին հերթին սկսեցինք ուսումնասիրել 200 ապագա հակառակորդների առաջարկները, կայքերի մշակման գնային համակարգը, զարգացումն ու սպասարկման ոճը։ Պարզվեց, որ պահանջարկը ահռելի է, իսկ պրոֆեսիոնալ առաջարկները՝ բավական քիչ։ Տեղական ստուդիոների 90%-ը ծրագրավորում է արդեն պատրաստի, հաճախ անվճար CMS շաբլոնների հիման վրա, չեն կարողանում բավարարել պատվիրատուների ոչ ստանդարտ առաջադրանքները և ետ են մնում ծրագրավորման համաշխարհային շուկայի չափանիշներից։
Ինչպե՞ս հաշվարկել կայքի արժեքը։
Ալմաթայում կայքերի մշակման գնային քաղաքականությունը առաջին հայացքից անհասկանալի է։ Նույն ծառայության արժեքը կարող է տարբեր լինել: Օրինակ, որոնողական հարցման արդյունքներին համաձայն՝ ինտերնետ խանութի ստեղծումը կամ ինտերնետ խանութի պատվիրումը, ըստ մեզ հանդիպած տարբերակների, հնարավոր էր ստեղծել խանութ 50000 դրամով, և գտանք մի վեբ ստուդիո, որը կստեղծեր ինտերնետ խանութ 25000000 դրամի դիմաց։ Եվրոպայում, Կանադայում, Հնդկաստանում ամեն ինչ ավելի հեշտ է։ Այնտեղ կայքի ստեղծման գինը հաշվարկում են ըստ աշխատանքային ժամերի։ Հնդկաստանում, օրինակ, 1ժամվա աշխատանքի համար հասնում է 10-15$, Եվրոպայում 15-50$, ԱՄՆ-ում և Կանադայում 40-120$։ Իսկ ինչպե՞ս հաշվարկել կայքի կամ ինտերնետ խանութի ստեղծման օբյեկտիվ գինը, եթե ժամավճարային համակարգը դեռ մոդայի մեջ չէ: Վերցնենք օրինակ միջին կորպորատիվ կայքը՝ ստեղծման էտապները և մշակման ծախսերը՝
• տեխնիկական առաջադրանքի ձևակերպում
• դիզայնի և արտաքին տեսքի ստեղծում
• ծրագրավորում 0-ից
• լրացում և ներքին օպտիմալացում
1.Տեխնիկական առաջադրանքի ձևակերպումը (կայքի ֆունկցիոնալի ամբողջական նկարագրություն)։ Ինտերնետից կարելի է բեռնել հազարավոր շաբլոններ, բայց T3-ի վրա ավելի լավ է չխնայել , քանի որ այն պայմանագրին կցվում է։ Ոչ ամբողջական տեխնիկական առաջադրանքը կարող է հանգեցնել այնպիսի կայքի մշակման, որը համապատասխանում է առաջադրված կետերին, բայց հակադսում է ցանկություններին։ Ապագա կայքի տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև կայքի մակետը մենք ստեղծում ենք բանակցությունների և գնի հաշվարկման փուլում, առանց որևէ պարտավորվածությունների։
2.Դիզայնի և արտաքին տեսքի ստեղծում: Բազմաթիվ հաճախորդներ լավ կայք արտահայտության տակ ենթադրում են գեղեցիկ դիզայն։ Դիզայնի շաբլոնները կարելի է էժան գնով գնել, նույնիսկ անվճար գտնել: Բայց ավելի նպատակահարմար է վճարել հեղինակային վեբ կայքի և որակյալ աևտաքին տեսքի համար:Եթե պատվիրատուն ցանկանում է ինտերակտիվ jQuery կոմպոնենտներ կամ կայքի մոբիլային տարբերակը ստանալ, այդ դեպքում պատվերի արժեքը կավելանա 50000 դրամով: Հաշվի առեք, որ որոշ ընկերություններ կամ ֆրիլանսերներ հնարավորություն չունեն մշակելու վեբ դիզայն: Ավելի լավ է, երբ ստուդիոյի աշխատակազմում կա դիզայներ: Դիզայնի և մոբիլային արտաքին տեսքի ստեղծման շուկայական արժեքը կազմում է 100000-150000դրամ:
3.Կայքի ծրագրավորում:ԱՊՀ-ում միջին ծրագրավորողը ամսական վաստակում է 1500-3000$: Հասցնում է իր ձեռքով մշակել և փորձարկել 2-4 միջին պրոյեկտներ, եթե իհարկե կայքը չի ստեղծվում արդեն պատրաստի CMS շաբլոնների վրա: Նախքան կայք պատվիրելը, պետք է համոզվել,որ մշակող ընկերությունը ունի իր սեփական ծրագրավորողները, այլ ոչ թե վաստակում է որպես միջնորդ: Հակառակ դեպքում , հետագա լրացումները, զարգացումն ու թույլ տված սխալների ուղղումը մեծ հարցականի տակ կդրվեն: Ծրագրավորումը և փորձարկումը սկսում են 200000դրամից:
4.Ռեսուրսի լրացումն ու օպտիմալացում: Կայքը կոնտենտով լցնելու արժեքը կախված է էջերի քանակից: Մեկ կորպորատիվ ստանդարտ կայքի համար կոնտենտ մենեջերը ստանում է մոտավորապես 30000, եթե իհարկե տեքստերը տրամադրում է պատվիրատուն: Քոփիրայթինգը` յուրօրինակ տեքստերի գրումը, արժե 3000-10000 դրամ (2000 նշան). Արժեքը կախված է նաև տեքստի թեմատիկայից և որակից: Իսկ եթե կոնտենտ մենեջերը զբաղվում է տեքստերի օպտիմիզացումով, էջի հղումներով, ձեռքով է լրացնում մետա-թեգերը, ապա պետք է վճարել ավելին: Կայքի լրացնումը՝ սկսած 30000 տգ-ից:
Համաձայն մեր սուբյեկտիվ հաշվարկների, մոբիլային տարբերակով որակյալ կայքի ստեղծման ինքնարժեքը կազմում է 380000դրամ:
Եթե որոշել եք պատվիրել կայք որակյալ վեբ ստուդիայում, կնքել պայմանագիր, որակի երաշխիքով, փակող փաստաթղթերով, պետք է ավելացնել գրասենյակի հավելյալ ծախսերը, հարկերը, ռիսկերը: Ամբողջը իրար հետ կկազմի յուրաքանչյուր կայքի ինքնարժեքի մոտավորապես 50-100%- ը: Ստացվում է, որ Երևանում կորպորատիվ կայքի ստեղծման արժեքի դիապազոնը, կախված մշակման բարդությունից, կկազմի 570000-760000դր:
Աստուդիո, էկսքլյուզիվ կայքերի ստեղծման շրջանակներում, իր գնի մեջ ներառում է նաև հետևյալ ծառայությունները՝
կայքի ներքին օպտիմիզացում
կայքի գրանցումը կատալոգներում ու տեղեկատուներում
որոնող ռոբոտների կողմից ինդեկսացիայի արագացում
նախնական զարգացում:
Մեր կողմից ստեղծված կայքերը, նախնական զարգացումից անմիջապես հետո, զբաղեցնում են լավ հորիզոնականներ՝ ցածր և միջին հաճախական բանալի բառեր հավաքելիս: Վերոնշյալ ծառայությունների արժեքը Երևանում կազմում է մոտավորապես 150000դր, իսկ մեր պատվիրատուները ստանում են համալիր սպասարկման շրջանակներում:
Չենք օգտագործում CMS շաբլոններ, ռեսուրսի ադմինիստրատիվ մասը կազմում ենք 0-ից՝ համաձայն անհատական տեխնիկական առաջադրանքի:Մեր ստեղծած կայքերը ծառայում են երկար, ազատում են հետագա խնդիրներից և ծախսերից: Ժամանակը փող է, ժամանակի տնտեսման համար կարող եք պատվիրել մեզ մոտ կայքի ստեղծումը և ստանալ լիարժեք կոնսուլտացիա:

Հոդվածներ ըստ թեմայի