Ծառայություններ

Լոգոների դիզայն

Լոգոների դիզայն

Ֆիրմային կամ կորպորատիվ ոճը օգնում է ամրապնդել կազմակերպության ճանաչելիությունը: Անհատական ոճը գունային միասեռ համադրություն է, դիզայն, ոճաբանություն: Ճիշտ մշակված անհատական կամ կորպորատիվ ոճը առաջին իսկ պահից հանդիսանում է որպես տարբերակիչ կազմակերպության համար, այդ իսկ պատճառով շատ կարևոր է մանրամասն մշակել կորպորատիվ ոճի բոլոր դետալները:
Ընկերության ոճը կազմված է հետևյալ տարրերից՝ տարբերանշան (լոգոտիպ), կարգախոս, գունային գամմա, տառաչափ, այլ տեսանելի տարրեր: Այս տարրերի հիման վրա էլ Աստուդիո ընկերությունը նյութեր է ստանում հաղորդակցության համար՝ Ֆիրմային ձևաթուղթեր, բուկլետների դիզայն, պիտակներ, բրոշյուրներ կամ ուղեցույցներ: Ընկերության ֆիրմային ոճը ընկած է այն կայքերի հիմքում, որոնք մենք ենք ստեղծում:
Ֆիրմային ոճի ստեղծում:Երբ ստեղծում եք գործակալություն առաջին հերթին մտածեք ընկերության ապագա անվանման մասին: Անվանումը իր մեջ պետք է համատեղի մի քանի հատկանիշ՝ լինի յուրահատուկ, հիշվող, գործունեությունը բնութագրող: Կայքի պատրաստման ժամանակ, արևմտյան զարգացած երկրներում, անվանման մշակումը պատվիրում են մասնագետներից: Անվանման ճիշտ ընտրության համար դրա վրա աշխատում են մարքեթոլոգներ, հոգեբաններ, սոցիոլոգներ և շատ ուրիշ մասնագետներ: Երբեմն դա հաջողություն է բերում, երբեմն էլ տեսնում ենք անվանումների շատ անհաջող օրնակներ: Հայաստանում ընկերության անվանումը սեփականատիրոջ մենաշնորհն է: Դա վատ չէ, բայց նաև չի խանագարի հաշվի առել տեխնիկական մի քանի կողմեր՝
Կրճատ տեսքը- այսպես են ծնվում ընկերության անվանումները, որտեղ որպես անվանման կրճատ ձև, օգտագործվում են կամ սեփականատերերի անունների առաջին տառերը, կամ երկար անվանման սկզբնատառերը: Համակցական տեսք- անվանման այսպիսի ընտրությունը մշակման դեպքում համադրվում են արմատները կամ մի քանի բառերի մասեր, որոնք կամ նկարագրում են ընկերությունը, արտադրանքը, կամ հանդիսանում են երկար անվանում: Վերացական(աբստրակտ) տեսք- այս անվանումները հիմանակնում ստացվում են բարեհունչ համադրություններից և ընկերության գործունեության հետ չունեն իմաստային կապ:
Նկարագրական տեսք- այպիսի անվան ստեղծան համար նկարագրվում է ընկերության գործունեությունը մեկ-երկու բառով:
Ընտանեկան- այսպիսի անվանումներում օգտագործվում են ընկերության հիմնադիր անձանց ազգանունները կամ լեգենդար ազգանուններ:
Տարբերանշանների տեսքը և տեսկաները: Եթե ընկերության անվանումը ապագա ապրանքանիշի անունն է, ապա տարբերանշանը պետք է դառնա ապրանքանիշի դեմքը: Տեսողական պատկերի տեսքի վրա սեփականատերերը ավելի շատ են մտածում: Տեսողական հիշողությունը և համակրանքը երբեմն ամեն ինչ լուծում են: Ի տարբերություն անվան, տարբերանշանի անհչաժեշտությունը այդքան էլ հրատապ հարց չէ: Բայցևայնպես, Հայաստանում սկսել են ավելի հաճախ մտածել լավ տարբերանշանի մասին:
Տարբերանշանները բաժանվում են 4 մասի՝ տեքստային, նշանային, համակցական, էմբլեմային: Եթե Դուք ցանկանում եք պատվիրել տարբերանշան, ապա պետք է կողմնորոշվեք՝ որ տարբերանշանն է ավելի լավ արտահայտում ընկերության ուղղվածությունը:
Տեքստային- այս տարբերանշանը պարունակում է անվանման գրությունը: Այն կարող է ունենալ գեղարվեստական տարրեր:
Նշան-տարբերանշան՝ որի հիմքում ընկած է նկար
Համակցական- դա տեքստային և նշանային տարբերանշանի խառնուրդն է: Հաճախ այն անվանում են էմբլեմ, որում անվանումը և տարրերը ընդունում են որոշակի տեսք:
Աստուդիո ընկերության ոճաբանները պատրաստ են մշակելու ոչ միայն ֆիրմային ոճ կամ տարբերանշան: Մեզ մոտ կարող եք պատվիրել անհրաժեշտ բոլոր տարրերի դիզայնը, ներկայացնելիք նյութերը, և որ ամենակարևորն է, պատվիրել կայք և ստանալ հեղինակային ոճը և տարբերանշանը անվճար: