Разработка сайтов под ключ

Լենդինգների ստեղծում

Լենդինգների ստեղծումը այսօր նորածևության վերջին թրենդերց է համարվում: Լենդինգներ պատվիրում են բոլորը՝ առանց հիմնավոր իմացության, թե ե՞րբ է պետք պատվիրել լենդինգ, ինչի՞ համար են այն օգտագործում, ինչպիսի՞ խնդիրներ է լուծում լենդինգ-էջը: Մյուս կողմից, լենդինգների ստեղծման ծառայություն տրամադրում են բավական շատ ստուդիոներ, հաճախ առանց գաղափար անգամ ունենլու՝ ինչպե՞ս պետք է առաջխաղացնել և ինչո՞վ են տարբերվում սովորական կայքերից:
Սկսելով աշխատել հայկական շուկայում՝ Աստուդիո ընկերությունը որոշել էր զբաղվել միայն կորպորատիվ և ինտերնետ խանութների ստեղծմամբ: Բայց, տեսնելով շատ մեծ պահանջարկը, մատուցված անորակ ծառայությունները, մենք ևս որոշեցինք տեղ զբաղեցնել աշխատաշուկայի այդ ոլորտում՝ թելադրելով լենդինգների ստեղծման որակային կանոնները:
Ինչի՞ համար է այս հրաշքը
Landing page- Մեկ էջանի ինտերնետ ռեսուրս, որի նպատակն է հզորացնել գովազդի արդյունավետությունը, մեծացնել լսարանը: Հաճախ լենդինգները ստեղծվում են հիմնական ինտերնետ-խանութների ներսում: Լենդինգը ձևավորվում է պարզ և հաճելի դիզայնով, նրանում տեղավորում են օպտիմալ քանակության անհրաժեշտ և ամենակարևոր տեղեկությունները: Տեղադրվում է պատվերի ձևը, օնլայն դիմումը, նախատեսված են կատարելու համար կոնկրետ գործողություն, քանի որ ակցիան «շուտով կավարտվի» կամ նվերները կվերջանան: Լենդինգ էջի ստեղծումը մի նպատակ է հետապնդում՝ գրավել հաճախորդի ուշադրությունը, հավատ ներշնչելով, ստիպել հավատալով, որ ակցիան կամ զեղչը գործում է սահմանախակ ժամանակ, և հորդորել կատարել պատվեր կամ գնում: Իսկ եթե առավելի անկեղծ, միէջյա կայքը ստեղծվում է որպես մարքեթինգային գործիք, որը ստիպում է մարդուն գնել այն, ինչը իրեն շատ հաճախ պետք չէ:
Խորհուրդներ լենդինգի ստեղծման համար
Մենք ներկայացրինք պատճառների այն դասական բացատրությունը, որոնք ներկայացնում են լենդինգ պատվիրելու համար: Առաջարկելով լենդինգ էջ՝ ստոդիոները օգտագործում են կախարդական բառեր՝ վաճառքի աճ, բարձր փոխարկում, CTR-ի բարձր տոկոս: Ներկայացնելով միէջյակի կախարդական ազդեցությունը, քչերն են բացատրում, որ այդ կախարդական ազդեցությունը կախված է ճիշտ փորձարկումներից և գովազդից:
Որպես բիզնես լենդինգների ստեղծումը բավական եկամտաբեր է: Մենք կեղծավոր չենք, զբաղվում ենք ծրագրավորումով, որպեսզի գումար վաստակենք: Բայց մեր թիմը գործիքի անհատական կիրառության կախարդական արդյունավետությունը չի ընդունում, և այդ մասին նախազգուշացնում է պատվիրատույին: Կարծում ենք, որ լենդինգային էջերի արդյունավետության առավելությունները կոնտեքստային գովազդի հաշվին չափազանցված են:
Լենդինգի զարգացումը ունի իր դրական և բացասական կողմերը:
Առավելություններ- պարզ, մատչելի տեղեկատվություն, հիանալի համապատասխանում է որևէ ապրանքի կամ ծառայության խթանման և գովազդի համար:
Թերություններ- անհրաժեշտ է հզոր բյուջե գովազդային ընկերության համար: Հնարավոր չէ խթանել դասական ձևով՝ բանալի բառերի միջոցով:
Նախքան լենդինգ պատվիրելը հաշվի առեք որոշ առանձնահատկություններ՝
Առաջարկվող ծառայություն կամ ապրանք: Արդյո՞ք կա պահանջարկ
Պատրաստ եղեք գումար ծախսել կոնտեքստային գովազդի համար
Լենդինգի պատրաստումից հետո հարկավոր է փորձարկում անել, կատարել Ա/Բ թեստավորում
Պատվիրել լենդինգի պատրաստում բարդ կամ թանկարշեք ապրանքի համար՝ անիմաստ գործ է: Հաճախորդները չեն սիրում շատ կարդալ: Եթե ձեզ չի հաջողվել հետաքրքրել հաճախորդին առաջին 10 վայրկյանի ընթացքում, ապա նա կլքի կայքի էջը: Չի գնի ապրանքը, եթե այն թանկարժեք է: Մենք առանց մտածելու գնում գնում ենք միայն ոչ թանկարժեք իրեր:
Պատվիրել լենդինգ, թե՞ սեղծել ինքներս: Լենդինգների ստեղծումը հեշտ գործ չէ: Իհարկե, որոշակի ունակությունների դեպքում հնարավոր է ստեղծել լենդինգ էջ գադջեթների և կոնստրուկտորների միջոցով: Բայց հիշեք՝ լավ լենդինգային էջը հաջող փոխարկման գրավականն է: Ավելի լավ է վստահել մասնագետներին: