Ծառայություններ

Կայքերի գովազդ, SMM

Կայքերի գովազդ, SMM

Ինտերնետային տեխնոլոգիաների զարգացմանը և դասական գովազդի թանկացմանը զուգահեռ օրեցօր ավելի ակտուալ և մատչելի է դառնում ինտերնետային գովազդը, ինչն արդեն հասանելի է նաև փոքր ու միջին ընկերություննրին: Ինտերնետային գովազդի ոլորտում ԱՍՏՈւԴԻՈ ընկերությունն առաջարկում է համալիր լուծումներ` Ֆեյսբուքում էջի ստեղծումից մինչև առաջխաղացում փնտրման համակարգերում` բանալի բառերով:

Ինտերնետային գովազդը այն ոլորտն է, որ 2015 թվականին  շարունակեց իր աճը՝ չնայած տնտեսական և ֆինանսական ճգնաժամին : Դա զարմանալի չէ:

Ինտերնետ կոմերցիայի ակնկալվող  ծավալը 2016թ-ի ($1.8 միլիարդ)  համար կազմում է երկրում շուկայի մանրածախ առևտրի ընդամենը 1%-ը, այդ թվում գնումների մոտավորապես 90 %-ը կատարված են արտասահմանյան ինտերնետային խանութներից: Պատճառները տարբերեն՝ ներքին շուկայում որկյալ առաջարկի բացակաությունը,անհայտ կամ քիչ քանակությամբ ինտերնետային հարթակների առկահությունը,  անվստահությունը դեպի այդ հզոր գործիքը՝ ինչպիսին է գովազդը համացանցում: Մյուս կողմից պահանջարկը ծնում է առաջարկ:

Տնտեսական ճգնաժամը ստիպում է մարդկանց փնտրել եկամուտի և հաճախորդնեիր ներգրավման նոր մեթոդներ, ինտերնետ տեխնոլոգիաների զարգացումն օգնում է գնահատել օնլայն բիզնես խանութներ, տարբեր առևտրային հարթակներ և ինտերնետային գովազդի ուղեկցումը կառավարելու հնարավորությունները:  

Ինտերնետային գովազդի տեսակի և ձևաչափերի, լսարանի, տարբեր չափանիշներով թիրախավորման, արդյունավետության չափման ճկուն մեթոդների ընտրությունը հնարավորություն է տալիս վերլուծել և արձագանքել ինտերնետային գովազդի արդյունքները ավելի արագ, քան դա կարվեր ավանդական գովազդային կազմակերպությունների դեպքում: Ըստ մարքետինգի և իքնագովազդի բոլոր կանոնների այստեղ արդեն պետք է սկսել երկար գովազդ այն մասին, թե որքան լավ ենք աշխատում, կառուցում կոնտեքստային գովազդ, երաշխավորում վաճառքի 500%-անոց աճ, տարբեր խելացի բառեր՝ փոխարկում, լիդեր, CTR, ROI և այլն: Այս անգամ կխախտենք ծառայությունների առաջխաղացման համընդհանուր օրենքները: Ավելին, մենք դեմ ենք կոնտեքստային, մեդիային գովազդին: Հաճախորդների ներգրավման ամենալավ և տնտեսող ձևը համարվում է կայքերի առաջխաղացումը բանալի բառերով: Իսկ մինչև ցանկալի արդյուքներին հասնելը, միայն մեր հաճախորդների համար,որոնք Աստուդիո ընկերությունում պատվիրել են կայքի պատրաստում, ինտերնետ գովազտի կարգավորումները, հետագա սպասարկումը և արդյունքների վերլուծությունը կատարում ենք անվճար:


Այս բաժնում և կից հոդվածներում դուք կստանաք օգտակար տեղեկատություն, որը կօգնի կատարել ճիշտ ընտրություն: Իսկ եթե դուք արդեն գիտեք թե ինչ եք ցանկանում, կարող եք օգտվել էջում գտնվող պատվերի համակարգից: Պատշաճ լրացնելով բոլոր տվյալները, դուք թույլ կտաք մեր մասնագետներին կատարել անհրաժեշտ հաշվարկները և հաստատել հետադարձ կապ:
Ինտերնետային գովազդի առավելությունները
Գովազդային արշավի ռեալթայմ վերահսկման հնարավորություն
Նպատակային խմբերի հայտնաբերման և ներգրավման հնարավորություն
Գովազդի տեսակների համադրման և փոխկապակցման հնարավորություն
Գովազդային բյուջեի կառավարման հնարավորություն
Փոքր բյուջեով աշխատանքները սկսելու հնարավորություն
Ինտերնետային գովազդի տեսակներ
Կայքերի առաջխաղացում փնտրման համակարգերում (SEO)
Առաջխաղացում սոցիալական ցանցերում (SMM)
Մեդիա ինտերնետային գովազդ
Կոնտեքստային գովազդ
Վիրուսայի գովազդ
Մեիլինգ


Ում է անհրաժեշտ կայքերի առաջխաղացումը և ինտերնետային գովազդը
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ավելացնել վաճառքը
ապրանքների և ծառայությունների լայն շրջանակ ունեցողներին
բնակչության 60%-ը կազմող ինտերնետ օգտագործողների շուկան չանտեսողներին


Ինչ եք ստանում ճիշտ աշխատելու պարագայում
Ընկերության կամ բրենդի ճանաչում
Փնտրման համակարգերում դիրքերի բարելավում
Պոտենցյալ հաճախորդների այցելությունների երաշխավորված ավելացում
Վաճառքի ծավալների ավելացում
ԱՍՏՈւԴԻՈ ընկերության հետ աշխատելու առավելությունները
Գովազդային դաշտի աուդիտ և մրցակիցների դիրքերի վերլուծություն
Գովազդային արշավի նախագծում և հաշվետվությունների ներկայացում
Արդյունքների ապահովում կարճ ժամանակահատվածում
Վճարումներ փաստացի կատարած աշխատանքների համար
Կայքերի առաջխաղացում, օպտիմալացում, ինտերնետային գովազդ
Ֆեյսբուքի էջերի ստեղծում և գովազդ
Եթե ձեզ հետաքրքրում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են <<Ինչպես ստեղծել ընկերության էջը Facebook-ում>> կամ <<Ինչպես Facebook-ում ճիշտ կազմակերպել գովազդ>>, ապա դուք գտնվում եք ճիշտ հասցեում: Հաշվի առնելով, որ 2014թ-ի հունվարի տվյալներով Հայաստանում կա Ֆեյսբուքի ավելի քան 580.000 օգտատեր, այս սոցիալական ցանցը դառնում է գրավիչ գովազդային դաշտ տարատեսակ ընկերությունների կամ բրենդերի համար:
Ֆեյսբուքում գովազդի և առաջխաղացման գրավչությունը նաև կայանում է նրանում, որ մի կողմից այստեղի մշտական օգտվողների թիվը չի զիջում առաջատար հեռուստաալիքների մշտական դիտողների թվին, մյուս կողմից սոցցանցի օգտվողը չի խորշում գովազդից և այն մարսում է ավելի հեշտ: Իսկ գովազդային անհրաժեշտ բյուջեների հսկայական տարբերությունը՝ նժարը վերջնականապես թեքում է դեպի սոցցանց:
Ցանկացած օգտվող իր ընկերության, ծառայության կամ բրենդի համար ինքնուրույն կարող է ստեղծել պրոֆիլ, ֆան էջ կամ խումբ և զբաղվել գովազդով ու առաջխաղացմամբ: Սակայն գալիս է մի փուլ, երբ Like-երի թիվը չի ավելանում, իսկ քննարկումները հավասարվում են զրոյի: Այս դեպքերում անհրաժեշտ է լինում պրոֆեսիոնալների միջամտությունը: ԱՍՏՈւԴԻՈ ընկերությունը Ֆեյսբուքում գովազդի և առաջխաղացման կազմակերպման համար առաջարկում է ծառայությունների լիարժեք փաթեթ:
Ուշադրություն. ԱՍՏՈւԴԻՈ ընկերությունը դեմ է Like-եր մուրալու և սեքսի կամ սուտ սենսացիաների մասին վերնագրերի միջոցով ստիպողական Like-եր կամ այցելություններ հավաքելու քաղաքականությանը: Նման գործելաոճն առաջացնում է նաև հակակրանք և բացասական արձագանք, ինչը պետք է մերժվի լուրջ կազմակերպությունների կողմից:


Ծառայություններ
Էջի գլխագրի (cover) հեղինակային դիզայն
Պրոֆիլի լուսանկարի և կոճակների դիզայն
Հավելյալ էջերի ստեղծում և ձևավորում
Էջի ինտեգրացիա մյուս սոցցանցերի էջերի հետ
Կոնտենտի կազմում և տեղադրում հեղինակային դիզայններով
Լայքերի և քննարկումների ավելացում
Մրցույթների և քվեարկությունների կազմակերպում
Պոտենցյալ հաճախորդների շրջանում իմիջի ձևավորում
Վճարովի գովազդի պլանավորում և կազմակերպում
Վեբ կայք, ֆեյսբուքի էջ, սոցիալական ցանցեր, ինտերնետային գովազդ, սպասարկում Ֆեյսբուքի էջերի ստեղծում, սոցիալական ցանցեր facebook
Ֆեյսբուքի գլխագրերի (cover) դիզայններ
Ֆեյսբուքի էջերի օրինակներ
Ֆեյսբուքի վճարովի գովազդների դիզայններ

 

Հոդվածներ ըստ թեմայի