Разработка сайтов под ключ

Կայքերի աուդիտ

Կայքերի աուդիտը ինտերնետային աղբյուրների ստուգումն է՝ խնդիրների, HTML կոդի սխալների, SEO օպտիմալացուման, մետա տեգերի, մի խոսքով իմաստային միջուկի ճիշտ ստեղծումը ի հայտ բերելու նպատակով: Իսկ եթե ավելի պարզ, կայքերի աուդիտը ուղղված է սխալները գտնելու, կայքի հետագա որոնողական համակարգերում առաջխաղացման և հեշտ օգտագործման համար: Աուդիտի ծառայությունները բաղկացած են մի քանի փուլ-ստուգումներից, վերլուծություններից, եզրակացություններից:
Կայքերի տեխնիկական աուդիտ:
Աուդիտի տեխնիկական կողմը ուղղված է վեբ կայքերի դասական ծրագրավորման ստանդարտներին և որոնողական ալգորիթմին համապատասխան լինելու ստուգմանը: Տեխնիկական աուդիտը ուղղված է որակի ստուգումանը , HTML ծածկագրի վերլուծությանը, նավիգացիոն սխալների ուղղմանը, էջերի բեռնման արագությունը, բջջային տարբերակի արագությունը, robots.txt-ի, XML ճիշտ աշխատանքի արագուտյան, վիրուսների առկայության, չգործող հղումների ստուգումը և այլն:
Տեխնիակական աուդիտը օգնում է դուրս բերել կայքերի պատրաստման գործընթացը տարբեր բրաուզերների վրա:
Ներքին օպտիմալացման աուդիտ:
Ներքին օպտիմալացման աուդիտը (որոնողական աուդիտը) ուղղված է որոնողական համակարգերի կողմից վստահելիության բարձրացանը: Որոնողական համակարգերը ինտերնետ աղբյուրները տեսնում են (ինդեքսավորում են) իրենց ձևով: SEO աուդիտը վեր է հանում կայքի ալգորիթմների հետ կապված խնդիրները, չափանիշների համապատասխան լինելու պահանջները, կցում է SEO օպտիմալացման համար պրակտիկ խորհուրդները: Օպտիմալացման աուդիտը կատարում է մետա-թեգերի վերլուծություն, h1, h2, h3, strong թեգերի վերլուծություն, տեքստային չկրկնվողականության ստուգում, ելքային և մուտքային հղումների վերլուծություն, հղումների ծավալի որոկական ստուգում, էջերի կապակցում, alt ատրիբուտի ստուգում: SEO օպտիմալացումը ենթադրում է աշխատանքը իմաստային միջուկի հետ(բանալի հարցումների ընտրություն, որոնցով պետք է կատարվի կայքի առաջխաղացում):
Ճանաչելիության ստուգում:
Ճանաչելիության աուդիտը սերտորեն կապված է SEO աուդիտի հետ: Աղբյուրի ճանաճումը կախված է ճիշտ օպտիմալացումից, առանձին էջերի ճանաչումից, դրանց ինդեքսավորումից, բանալի բառերի դիրքից, տեսանելիությունից, թվարկման ինդեքսից: SEO աուդիտից հետո, եթե հաճաղորդը հետևի օպտիմալացման վրա աշխատելու խորհրդին, քիչ-քիչ կզգա կայքի ճանաչելիության մակարդակի բարձրացումը:
Կայքի կիրառելիություն:
Կիրառելիության աուդիտը կայքի արդյունավետության և կիրառության ստուգումն է: Որոնման համակարգերը ստուգում են կիրառելիությունը, ելնելով այն փաստից, թե հաճախորդը որքա՞ն ժամանակ է մնում կայքում, քա՞նի էջ է դիտում, որքա՞ն ժամանակ է այն կարդում: Օգտակար տեղեկատվություն, հասկանալի կառուցվածք, հարմար կիրառություն. ահա այն կարևորագույն նախապայմանները, որոնք ստիպում են այցելուին մնալ կայքում:
Մարքեթինգային աուդիտ:
Մարքեթինգային աուդիտը կենսունակության և մրցակցունակության ստուգումն է համացանցային կոնկրետ աղբյուրների շուկայում: Սերտորեն կապված է կիրառելիության և առաջխաղացման բոլոր գործիքների հետ, ենթադրում է մրցակիցների հայտնաբերում և աուդիտ, ովքեր աշխատում են հենց նույն տարածաշրջանում: Մարքեթինգային աուդիտի արդյունքում հաճախորդին տրվում է շուկայի համեմատական վերլուծություն և դրված խնդիրների լուծման համար խորհուրդներ:
Եզրակացություններ և խորհուրդներ:
Այսօր բանալի բառերով առաջխաղացման երկու ձև կա՝ հին մեթոդը, որը խոանվում հղումային ծավալի միջոցով: Նոր մեթոդը՝թելադրված ալգորիթմներով, կայքի օպտիմալացում՝ ըստ մարդու հետաքրքրությունների և պահանջների:
Մենք ստուգում ենք աղբյուրները և տալիս ենք խորհուրներ ելնելով նոր պահանջներից: Աուդիտի արդյունքում Դուք ստանում եք եզրակացություններ և խորհուրդներ հետևյալ կետերով՝
Կոդերի օպտիմալացում
Բեռնման ժամանակի նվազեցում
Նախագծի սխալների ուղղում
Իմաստային միջուկի կազմում
Տեքստերի և մետա թեգերի օպտիմալացում
Ճանաչելիության վերլուծություն և մրցակիցների աուդիտ