Разработка сайтов под ключ

Ինտերնետ խանութների պատրաստում

   Ինտերնետային խանութների պատրաստումը մեր գործունեության հիմնական ուղղությունն է: Խանութների ստեղծումն իրականացնում ենք առանց որևէ CMS շաբլոնի կիրառման: Խանութների դիզայնը, լոգոտիպը, ֆիրմային ոճը նկարում ենք ինքներս, ստեղծում ենք տեխնիկական առաջադրանք, կառավարման համակարգը ծրագրավորում ենք զրոյից՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:


Ինտերնետ-խանութի մշակումը զրոյից


Որակ: "Աստուդիո" ընկերության ծրագրավորողները կարող են ստեղծել ցանկացած բարդության օնլայն խանութներ՝ ապրանքների ֆունկցիոնալ ցանկից մինչև ֆիլտրերի մշակում: Այս աշխատանքների իրականացման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հնարավոր է աշխատել փուլային եղանակով՝ պատրաստել, զուգահեռ ավելացնել տեղեկատվությունը, ֆիլտրել, միացնել և ավելացնել, տեղեկատվական մասը խմբագրել, կատարել SEO օպտիմալացում և այլն: Այս կերպ  ինտերնետ-խանութի մշակումից և առաջնային տեղեկության տեղադրումից հետո կարելի է անցնել առաջխաղացմանը, ինչը չի խոչընդոտում ռեսուրսների զարգացմանը, թույլ է տալիս ծառայությունների համար վճարել քայլ առ քայլ:


Հուսալիություն: Ինտերնետ-խանութը ստեղծվում է Ձեր պահանջներին համապատասխան: Դա նշանակում է, որ մենք կախված չենք CMS նմուշների սահմանափակումներից, ստիպված չենք գնել կողմնակի մոդուլներ կամ անընդհատ թարմացումներ կատարել: Ինտերնետ-խանութի ստեղծումը անհատական առաջադրանքով իր ֆունկցիոնալ հնարավորություններում բացառում է <<ոչ>> բառը: Բայց ամենագլխավորն այն է, որ ինտերնետ-խանութի` զրոյից առաջխաղացման համար պահանջվում են երկու անգամ ավելի քիչ ծախսեր:


Գին: Զրոյից ինտերնետ-խանութի մշակումը առաջին հայացքից ցածր շահութաբեր աշխատանք է, բայց միանշանակ արդարացնում է իրեն, եթե վեբ-ընկերությունը մտադրված է աշխատել երկար: Իր յոթամյա գործունեության արդյունքում ձևավորված փորձի շնորհիվ "Աստուդիո" ընկերության թիմը ոչ միայն բացել է 100-ից ավել օնլայն-խանութներ, այլև արտասահմանյան կազմակերպությունների համար էքսկլյուզիվ պայմանագրերով մշակել է բարդ CMS-ներ և վաճառել է դրանք հեղինակային իրավունքով: Զրոյից ինտերնետ խանութների պատրաստման արժեքը մրցակցային է, եթե անգամ համեմատենք ինտերնետ-խանութների լավագույն նմուշների հետ: Գումարած մի շատ կարևոր առավելություն՝ կառավարման էքսկլյուզիվ համակարգերը չեն պահանջում վճարովի թարմացումներ և մոդուլներ:
    Էքսկլյուզիվ ինտերնետ-խանութների ամբողջական ստեղծումը իրականացնում են մասնագետները, ովքեր աշխատում են խելացի և չեն վախենում փորձարկումներից:
Ինտերնետ խանութների ստեղծումը զրոյից, բնական է, չի կարող արժենալ այնքան, որքան, օրինակ, կարժենա Wordpress կամ Joomla-ով պատրաստված ինտերնետ-խանութները: Դա նույնն է, եթե համեմատենք Mercedes AMG-GT և Lada Granta-ն: Մենք շատ լավ գիտենք, որ այս կերպ նեղացնում ենք մեր պոտենցիալ հաճախորդների շրջանը: Սակայն մյուս կողմից էլ հաճախորդը, որը, մեկ անգամ խնայելով միջոցները, պատվիրում է CMS նմուշների վրա կառուցված ինտերնետ-խանութ, երկրորդ անգամ միանշանակ չի ցանկանա կրկին նմուշների հետ աշխատել:
    Բացի կայքերի` զրոյից մշակումից, "Աստուդիոն" ստեղծում է իմաստային միջուկ՝ հիմք, վերլուծում է մրցակիցների դիրքերը որոնողական համակարգերում, ավելացնում է ինտերնետ-խանութի պարունակությունը, օպտիմալացնում է տեքստերը ըստ որոնողական համակարգերի պահանջների, իրականացնում է SEO օպտիմալացում, զբաղվում է խանութի նախնական առաջխաղացմամբ, կայքը գրանցում է փնտրման համակարգերում և ցուցակներում, տրամադրում է երկարաժամկետ անվճար սպասարկում: Ծրագրերի որակի լավագույն երաշխիքը մինչև մեկ տարի ժամանակով մասնակի վճարելու պայմանավորվածությունն է: Բացի այդ, մենք հաճախորդին հնարավորություն ենք տալիս փոխել պայմանագրի կետերը՝ լրացուցիչ երաշխիքային պայմանների ներառմամբ:


Ստանդարտ ինտերնետ-խանութների պատրաստման արժեքը: Ինտերնետ խանութի հիմնական փաթեթը ինտերնետ-տարածության յուրացման առաջին քայլն է: Այն իր մեջ ներառում է հեղինակային դիզայն զրոյից պատրաստված CMS հարթակ ապրանքների, բաժինների գեներացման և ինֆորմացիոն էջերի մուտք որոնման համակարգ: Յուրաքանչյուր էջ կարող է ունենալ ներքին կոճակներ, փաստաթղթերի կցման հնարավորություն, նկարների խմբագրման հնարավորություն հենց ներբեռնման ընթացքում, զեղչեր, նորույթներ, օգտատերերի գրանցում՝ անձնական էջով, պատվերների արխիվով և առանձին մուտք դեպի մեծածախ գնումների բաժին, հատուկ փաստաթղթավորումներ:
   Ձեր ինտերնետ խանութի համար կարող ենք ստղծել ֆիլտրերի բազմամակարդակ կառուցվածք: Ֆիլտրը կարող է աշխատել ապրանքների բոլոր տեսակների համար, կարող ենք ստեղծել խմբերի և ենթաբաժինների համար առանձին, բացի դրանից յուրաքանչյուրի համար առանձին չափանիշների և լրացուցիչ պայմանների ավելացման հնարավորություն է տրվում: Ամբողջական ստեղծումը՝ գումարած տեղեկատվությունը սկսած 990.000 դրամից:
   Աշխատելով մեզ հետ պատվիրատուն արագ հասկանում է, որ արժեքը բարձր է միայն առաջին հայացքից: Եթե մանրամասնենք ծառայությունների ողջ համակարգը, ապա ինտերնետ-խանութների պատրաստման արժեքը ավելին է քան մրցակցայինը:
  Ինտերնետ խանութներին կարող ենք կցել վճարման համակարգեր, ստեղծել ապրանքների ներկրման և արտահանման մոդուլներ, կատարել 1С բազայի ինտեգրացիա: